ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է կիրառում միջազգային հանցավոր խմբավորումների անդամների դեմ. ցուցակում հայ կա
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է մտցրել հետսովետական տարածքում գործող հանցավոր աշխարհի 7 ներկայացուցիչների և ճապոնական երկու յակուձայի նկատմամբ։ Սա նախորդ տարի ամռանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած՝ միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին վերաբերող կարգադրության հիման վրա իրականացված առաջին նմանատիպ քայլն է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Հանցավոր խմբավորումները ֆինանսների նախարարության մամլո հաղորդագրությունում անվանվել են «եղբայրական շրջապատ»։ Այն բնութագրվել են իբրև «բազմազգ հանցավոր միավորում՝ կազմված հիմնականում նախկին Սովետական Միության տարածքում հիմնավորված մի քանի եվրասիական հանցավոր խմբավորումների առաջնորդներից և կարևոր դերակատարներից, որոնք, սակայն, գործում են նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում»։
ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակում են հայտնվել Ալեքսեյ Զայցեվը, Կամչիբեկ Կոլբաևը (Կոլյա-կիրգիզ), Վլադիսլավ Լեոնտևը (Բելիյ), Ալեքսանդր Մանույլովը (Սաշա սամարսկի), Գաֆուր Ռախիմովը, Վասիլի Քրիստոֆորովը (Վոսկրես) և Լազար Շայբազյանը։
Հաղորդագրությունում նշված է, որ ցուցակի պարագլուխներն են Լեոնտևն ու Քրիստոֆորովը։ Առաջինը 41 տարեկան է, երկրորդը՝ 40։ Հատկանշական է, որ երկուսի գրանցման վայր է նշված Դուբայը։ Եթե Քրիստոֆորովն ունի միայն ՌԴ անձնագիր, ապա Լեոնտևը՝ Վենեսուելայի, Գանայի, Հունաստանի։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում ասված է նաև, որ նրանք երկուսն էլ «կապ ունեն հանցավոր գործունեության հետ, այդ թվում՝ թմրանյութերի բիզներսի»։
Հիշեցնենք, որ Բարաք Օբամայի ստորագրած կարգադրությունը ենթադրում է նաև պայքար իտալական «Կամորա»-ի և մեքսիկական «Լոս Զետաս»-ի դեմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ