Անբարոյականություն է զինվորի մահը «Եվրատեսիլ»-ի հետ կապելը. Empyray-ի վոկալիստ
Գիտություն և Մշակույթ
Հայ երգիչները երեկ՝ փետրվարի 23-ին, հանդես են եկել Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ, որով հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Հայտարարության պատճառ է հանդիսացել փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահը:
Lurer.com-ի հետ զրույցում Empyray-ի վոկալիստ Սարգիս Մանուկյանն իր կարծիքը հայտնեց տարածված հայտարարության վերաբերյալ. «Ինձ հետաքրքիր չի՝ կգնա՞ն, չե՞ն գնա ու ո՞վ կգնա: Իմ կարծիքով, անիմաստ զբաղմունք է, զբաղեցնում են հասարակությանը ապուշ թեմաներով: Անբարոյականություն է զինվորի մահը «Եվրատեսիլ»-ի հետ կապելը: Չափերն անցնում է ամեն ինչը: Շոու բիզնեսի այդ ներկայացուցիչները թող գնան մահացած զինվորին ի պատասխան մի երկու հատ ադրբեջանցի զինվոր սպանեն, ոչ թե «Եվրատեսիլ» բոյկոտեն»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում