«Եթե արտագաղթ կա ու այն էլ այն մասշտաբների, որ հայաթափման է նման, ապա բայց դա ոչ թե Ռուսաստանի խնդիրն է, այլ Հայաստանի»
Բլոգոսֆերա
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ատա՜ս, պալունդռա, Ռուսաստանը հերթական ստորությունն ա արել: Պատկերացնո՞ւմ եք, էդ կեղտոտ ու հայատյաց Պուծինը նոր օրենք ա ընդունել ուզում տալ, որով նախկին խորհրդային հանրապետությունների ռուսալեզու բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցը պարզեցվում է ու հիմա բավական է ընդամենը ռուսաց լեզվի քննություն հանձնել, հրաժարվել քո երկրի քաղաքացիությունից ու մշտական բնակության տեղափոխվել ՌԴ և 3 ամիս անց դու արդեն ՌԴ քաղաքացի ես:
Բնականաբար անմիջապես հայտնվեցին հրապարակումներ, ա լյա «Ռուսաստանը որոշել ա վերջնականապես հայաթափել Հայաստանը»...
Արդեն իրոք ձանձրացնում են չփոխվող շեշտադրումներն ու «Տիեզերքը հայաստանի շուրջ է պտտվում» մտածելակերպը: Նախ, բնականաբար այդ օրենքը ընդունվել է ամենևին էլ ոչ թե Հայաստանն ի նկատի ունենալով, այլ Ղրիմն ու Ուկրաինան իր առանցքին ցեմենտելու համար, մյուս կողմից, Ռուսաստանը շատ օրենքներ կարա ընդունի ու անգամ ասի, որ ամեն արտագաղթողին անվճար ռուս կին ա տրամադրելու: Եթե արտագաղթ կա ու այն էլ այն մասշտաբների, որ հայաթափման է նման, ապա կներեք, բայց դա ոչ թե Ռուսաստանի կամ էլ Բուջում Բուրայի խնդիրն է, այլ Հայաստանի: Այսինքն պայմանները այստեղ այնքան են վատացել, որ մարդիկ փախնում են երկրից՝ ինչպես կործանվող նավից, ուստի Ռուսաստանին քրֆելու փոխարեն/զատ, պետք է մտածենք, թե ոնց անենք, որ ռուսական կամ բուջումգուրական քաղաքացիությունը ու այլ պերֆերենցիաներ ավելի նախապատվելի չլինեն, քան սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունը»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու