ԱՄՆ Մերիլենդում նույնասեռական ամուսնություններն օրինականացվեցին
ԱՄՆ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Սենատը կողմ է արտահայտվել նույնասեռականների ամուսնության օրինագծին: Օրինագծին կողմ է քվեարկել նահանգի օրենսդիրներից 25-ը, դեմ՝ 22-ը, հաղորդում է «Ռոսբալտ»-ը։
Օրինագիծն ուղարկվել է նահանգապետ Մարտին Օ՛Մելլիին, և վերջինիս կողմից այն վավերացնելուց հետո ուժի մեջ կմտնի։ Նահանգապետն արդեն հայտարարել է, որ ստորագրելու է օրինագիծը: Այդպիսով, Մերիլենդը կդառնա ԱՄՆ 8-րդ նահանգը, որտեղ նույնասեռականներին կթույլատրվի օրինական կերպով գրանցել իրենց ամուսնությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)