Այսօր Սթիվ Ջոբսը կդառնար 57 տարեկան
Հասարակություն
Այսօր Apple ընկերության հիմնադիր Սթիվեն Փոլ Ջոբսը կդառնար 57 տարեկան։ Նա ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, որոնք որդեգրել են նրան։
Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ, որը դառնում է նրա գործընկերը՝ Apple ընկերությունում։ Նրանց առաջին համատեղ աշխատանքը նման էր հաքերության. Բլյու բոքս-ն էր (անգլերենից՝ Կապույտ արկղիկ-սարք), որը թույլ էր տալիս կատարել անվճար զանգեր հեռավոր տարածքներ։ Հետագայում, ըստ լեգենդի, նրանք զբաղվում էին դրա վաճառքով՝ Բերքլիում ուսման ժամանակ։
Սթիվը աշխարհին հայտնի դարձավ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում առաջ քաշած հեղափոխոխական գաղափարներով։ Սթենֆորդի համալսարանական քոլեջի նախկին ուսանողը 1970–ին իր ընկերոջ՝ Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծում են առաջին կոմերցիոն համակարգիչը։ 1980-ականների սկզբին Ջոբսը այն եզակի մարդկանցից էր, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։ Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում՝ 1985 թվականին Ջոբսը հեռանում է Apple-ից և հիմնադրում NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում է բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում։ 1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադառնում է Apple՝ դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն և իր ղեկավարած երկու ընկերությունները միացնում իրար։
Ըստ «Fortune» ամսագրի, Սթիվ Ջոբսը ճանաչվել է 2007–ի աշխարհի ամենաազդեցիկ գործարար և 2009–ին ընդգրկվել է աշխարհի թոփ-մենեջերների ցուցակում։
1986 թվականին Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar։ Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։
Նրա մոտ 2003–ին հայտնաբերված խաղցկեղի պատճառով մի քանի ծանր վիրահատություններից հետո նա այլևս չէր պայքարում հիվանդության դեմ։ 2010–ի օգոստոսին Ջոբսը Apple–ի ղեկավարի պաշտոնից կամովին հեռացավ։
Նա հեռացավ կյանքից 2011–ի հոկտեմբերի 5–ին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը