««Բարգավաճ Հայաստանը» ուղղորդվել և շարունակում է կախյալ մնալ Սերժ Սարգսյանից. Ժիրայր Սեֆիլյան»
Բլոգոսֆերա
Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս օրերին լրագրողները հարցնում են իմ կարծիքը կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր դաշտի կոորդինատոր դառնալու և դրա հետ կապված պրոցեսների մասին։ Տարածված կարծիք կա, որ «Բարգավաճ Հայաստանը» ռուսական նախագիծ է։ Սակայն ես համոզված եմ, որ դա այդպես չէ։
«Բարգավաճ Հայաստանը» ուղղորդվել և շարունակում է կախյալ մնալ օրվա նախագահի աթոռը զբաղեցնող անձից, ներկայումս՝ Սերժ Սարգսյանից։ Օրինաչափ հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանը ո՞ւմ նախագիծն է։ Ես կարծում եմ, որ նրան հաջողվել է երկար տարիներ խաղալ երկու լարի վրա, և′ արևմուտքի և′ Կրեմլի։
Մեր ժողովուրդը պիտի նկատի ունենա այս հանգամանքը և այդ գործընթացների հետ որևէ հույս չկապելով գիտակցի, որ իրավիճակից ելքը ներկա համակարգից դուրս, ինքնակազմակերպման միջոցով զուգահեռ իշխանություն ձևավորելու ուղին է, որով այսօր գնում է Նախախորհրդարանը»։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու