Թուրքիայում Էրդողանի կուսակցությանը չափից շատ եթերաժամանակ տված TRT-ն պատժվել է
Թուրքիա
Թուրքիայի բարձրագույն ընտական հանձնաժողովը մեղավոր է ճանաչել թուրքական TRT հեռուստաընկերությանը կուսակցություններին ոչ հավասար նախընտրական եթերաժամ տրամադրելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը: Հանձնաժողովը իրավունքը խախտելու հիմնավորմամբ պատիժ է սահմանել թուրքական հեռուստաընկերոթյան համար:
TRT հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի համար նախատեսված իր եթերաժամի 89.52 տոկոսը (13 ժամ և 32 րոպե) տրամադրել է ԱԶԿ-ին, իսկ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը' միայն 5.29 տոկոս (48 րոպե), Հանրապետական ժողովրդական կուսակցությանը' 4.96 տոկոս (45 րոպե), քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը' 0.22 տոկոս (2 րոպե):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)