Բարաք Օբաման ժողովրդականությամբ զիջում է դիրքերը Միտ Ռոմնիին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը պայքարում է նախագահ վերընտրվելու համար, կորցնում է ժողովրդականությունն իր հիմնական մրցակցի՝ ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության թեկնածու Միտ Ռոմնիի դեմ ըտրապայքարում։ Հասարակական կարծիքի նման արդյունքներ է գրանցել Gallup միջազգային սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը։
Փետրվարի 16–ից մինչև 19–ը անցկացված հարցման ժամանակ «Դուք ձեր ձայնը ո՞ր թեկնածուին կտայիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հենց այսօր» հարցի պատասխաններից պարզ է դարձել, որ հարցվածների 50%–ը պատրաստ է քվեարկել Միտ Ռոմնիի օգտին, եթե նա դառնա հանրապետականների թեկնածուն, իսկ հարցվածների 46%–ը պատրաստ է քվեարկել Օբամայի օգտին։
Հարցվածների մի մասը մեկ այլ հանրապետական թեկնածու Ռիկ Սանտորումի օգտին է պատրաստ քվեարկել, սակայն եթե նա դառնա Օբամայի մրցակիցը, ապա Օբաման ընտրություններին 49% ձայն կստանա, հաղորդում է Голос России–ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին։ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման է։ Այժմ պայքարը գնում է Հանրապետական կուսակցության թեկնածուների միջև, որոնցից միայն մեկը պետք է ընտրվի որպես նախագահի թեկնածու։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)