ՀՀԿ-ն կարծում է, որ հասունացել է այն պահը, երբ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին
Արտաքին Քաղաքական
Հայաստանի հանրապետական կուսակցության կարծիքով հասունացել է այն պահը, երբ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ընդգրկված լինեն բանակացային գործընթացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Իսկ ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, այդ սխալը վաղուց պետք է շտկված լիներ:
«Դա եղել է պետական մարմինների կողմից թույլ տված կոպիտ դիվանագաիտական սխալ, երբ անհասկանալի հիմնավորումներով Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից և Հայաստանը` հանձինս ծնունդով Ղարաբաղցի նախագահի, հանդես է եկել երկու մարմինների փոխարեն», - նշեց նա:
Լարիսա Ալավերդյանը նաև հավելեց, որ Ղարաբաղը ԵԱՀԿ-կողմից ճանաչվել էր բանակցային կողմ, և միայն «հայկական կողմի ստվերային համաձայնությամբ է ԼՂՀ-ն` որպես կողմ, դուրս մղվել գործընթացից:
«Դրանից հետո, երբ Ղրաբաղը չի մասնակցել բանակցություններին իր` օրինական ձևով ընտրված ներկայացուցիչներով, դա դադարել է լինել բանակցություն», - եզրափակեց պատգամավորը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում