Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստ
Հասարակություն
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են գործարար ոլորտի և հասարակական կազմակերպությունների՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Գործատուների և արդյունաբերողների միության, Արհմիությունների կոնֆեդերացիայի, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին ասված է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հոգաբարձուների խորհրդի անդամները բաց քվեարկությամբ խորհրդի նախագահ են ընտրել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, քարտուղար՝ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Հովհաննիսյանին: Նիստի ընթացքում խորհրդի անադամները 10 կողմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքով Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն են ընտրել Մարինե Հակոբյանին, ով մինչ այդ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Խորհուրդը հաստատել է նաև Ուսուցման ազգային հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները:
Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակ ունի նպաստել աշխատաշուկայում կադրերի մրցունակության բարձրացմանը՝ գործատուների աջակցությամբ կազմակերպելով վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը