Սիրիայի և Իրանի շուրջ զարգացումները ապակայունացնում են իրավիճակը Կենտրոնական Ասիայում. Դմիտրի Մեդվեդև
Իրան
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով, անհրաժեշտ է կենրոնացնել ջանքերը Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությունը խորացնելու համար՝ խուսափելով այնպիսի զարգացումներից, որոնք այժմ տեղի են ունենում Սիրիայում և Իրանում, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Խոսելով նաև տարածաշրջանային անվտանգության մասին, չեմ թաքցնում, որ Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայի և Իրանի շուրջ ընթացող զարգացումները ուղղակի ազդեցություն են ունենալու մեր տարածաշրջանի վրա։ Ռուսաստանը չափազանց կարևորում է համատեղ ջանքերի կենտրոնացումը իր գործընկեր և դաշնակից երկրների հետ, որոնք անմիջական ազդեցություն ունեն տարածաշրջանային զարգացումների վրա։ Ես նկատի ունեմ Կենտրոնական Ասիան, որը նախկինում ավելի կայուն տարածաշրջան էր, քան հիմա, քանի որ այդ համագործակցությունը կարող է զերծ պահել բացասական հետևանքներ ունեցող զարգացումներից», – ասել է Մեդվեդևը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևայի հետ հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ