Այսօր բրիտանացի ռոք երաժիշտ, «Բիթլզ» խմբի կիթառահար Ջորջ Հարրիսոնի ծննդյան 69-ամյակն է
Հասարակություն
Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ, երգիչ, գրող, պրոդյուսեր, սիտարիստ, «Բիթլզի» գլխավոր կիթառիստ (1960-16970) Ջորջ Հարրիսոնը ծնվել է 1943-ին՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում՝ կաթոլիկների ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի չորրորդ զավակը՝ ամենակրտսերը։
1960-ականներին Հարրիսոնը ընդունել է հինդուիզմ, որը զգալի ազդեցություն է ունեցել նրա անձնական կյանքի և ստեղծագործական գործունեության վրա։
Հարրիսոնը արժանացել է «Նոբելյան մրցանակի», նաև՝ «Ռոլլինգսթոն» ամսագրի կողմից ներառվել է բոլոր ժամանակների լավագույն հարյուր կիթարահարների շարքում՝ գրավելով 21-րդ հորիզոնականը։
Թեև «Բիթլզի» երգերի մեծ մասի հեղինակները Ջոն Լեննոնն ու Փոլ Մաքարթնին են, Հարրիսոնը ևս գրել և կատարել է որոշ երգեր՝ «Here comes the sun», «Something», «While My Guitar Gently Weeps» և այլն։
Նա առաջինն է եղել երաժշտության պատմության մեջ, որ թողարկեց «եռակի» ձայնասկավառակ՝ «All Thigs Must Pass» անվանումով։ Առանձին սինգլով լույս է տեսել նրա «My Sweet Lord» երգը՝ նվիրված Քրիշնային։ 1971-ին Հարրիսոնը դարձավ առաջին ռոք-աստղը «Բանգլադեշի համար» համերգում։ Հարրիսոնը բիթըլզներից միակն էր, որ գրեց «Ինքնակենսագրական» («Ես, ինձ, իմը»1980)։
Իբրև կինոպրոդյուսեր ևս Հարրիսոնը մեծ հաջողություններ ուներ։ 1978-ին նա ստեղծեց «HandMade films» կինոընկերությունը։ «Ուիթնեյլը և ես», «Ժամանակների ավազակները», «Բրայանի կյանքն ըստ Մոնտի Պայտոնի» և այլ ֆիլմեր արտադրել է հենց երգչի կինոըկերությունը։
Հարրիսոնը ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին անգամը՝ ֆոտոմոդել Փաթթի Բոյդի, երկրորդ անգամը՝ ձայնագրման ստուդիայի քարտուղարուհու՝ Օլիվիա Տրինիդատ Արիասի հետ, որն էլ նրան հետագայում որդի պարգևեց։ Հարրիսոնը մահացավ 2001-ի նոյեմբերի 29–ին՝ Լոս–Անջելեսում՝ թոքերի և ուղեղի քաղցկեղից։ Նա պարգևատրվել է «Բրիտանական կայսրության պատվո նշանով», «Օսկարով»՝ 1870-ին «Թո՛ղ լինի այդպես» ֆիլմի լավագույն սաունդթրեքի համար։
Ջորջ Հարրիսոնը սիտար նվագել է սովորում ամերիկացի փոփ–ջազ երգչուհի Նորա Ջոնսի հոր՝ Ռավի Շանքարի մոտ
Ռոք–աստղով հետաքրքրված է եղել նաև «Կինո» խմբի մենակատար, ռուսական ռոքի առաջամարտիկ Վիտկոր Ցոյը


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը