Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլը
Իրան
Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլը։ Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 2–ին, հաղորդում է Euronews–ը։
Իրանի մեջլիսի իններորդ գումարման 290 տեղերի համար պայքարում են 3444 թեկնածուներ։ Նախընտրական մրցավազքի համար պայքարում էին 5400 թեկնածուներ, սակայն նրանց 1/3–ի հետագա պայքարը կասեցվել է իսլամական հեղափոխության խորհրդի կողմից իրականացված բանտարկությունների պատճառով։
Այսօրվանից, թեկնածուները սկսում են նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ։
Ընդդիմության ներկայացուցիչներն արդեն բոյկոտում են ընտրությունները։ Իրանի 2009–ի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածուներ Միրհուսեյն Մուսավին և Մեհդի Քյարուբին գտնվում են տնային կալանքի տակ։ Այս պատճառով պահպանողականների միջև լարված պայքար է սպասվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ