«Յուրաքանչյուր իրեն հարգող վարչապետ այսքան ձախողումներից հետո ինքնակամ հրաժարական կտար»
Բլոգոսֆերա
Վանիկ Էլիզբարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«ՀՀ կառավարությունում սեպտեմբերյան հայտնի խորհրդակցության ժամանակ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը «ատկատների» թեմայով կառավարության անդամներին պարզապես հրապարակային մեղադրանքներ հնչեցրեց, շատերը այդ փաստը համարեցին վարչապետին ցույց տրված դեղին քարտ: Սերժ Սարգսյանը պնդում էր, ինքը չորս տարի պահանջում է վերացնել պետական գնումների ոլորտում առկա չարաշահումները, և կառավարությունը իր վարչապետի գլխավորությամբ բավականաչափ ջանք չի ներդրել ոլորտում իրավիճակը շտկելու համար: Մինչդեռ Սերժ Սարգսյանը մեղավորներին պատժելու, խոշորին գլխից բռնելու հանձնարարական էր տվել:
Ինչ արվեց այս ընթացքում՝ նախագահի հանձնարարականները կատարելու ուղղությամբ: Թվում էր, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու և փորձելու է Սերժ Սարգսյանին համոզել, որ ստացած հրապարակային ապտակից հետո ամենօրյա ջանքեր է գործադրելու, որպեսզի արձանագրված երևույթների վերացումը տեսանելի լինի հասարակության համար: Սակայն հայտնի խորհրդակցությունից անցել է երկար ժամանակ և սայլը տեղից չի շարժվել: Փաստորեն, Տիգրան Սարգսյանը զղջացող հայացքով նախագահին նայելուց բացի որևէ քայլ չի կատարել՝ վերջինիս կոշտ հանձնարարականը կատարելու ուղղությամբ: Սա նշանակում է, որ վարչապետը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում վերացնել առկա խնդիրները: Երկու դեպքում էլ նա պարզապես պետք է հրաժարական տար:
Կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող վարչապետ այսքան ձախողումներից հետո ինքնակամ հրաժարական կտար»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու