Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում 

Ո՞րն է Կոնգրեսի հաջորդ քայլը. հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ

Քաղաքական

Լուրեր.com-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Պարոն Զուրաբյան, մի հարց ունեմ` կապված ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանի այսօրվա հայտարարության հետ, որում նա մասնավորապես նշել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններն օգտագործել իր նպատակին հասնելու` Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելու ու երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Ըստ նրա, այդ նպատակին հասնելու մեխանիզմների շուրջ ՀԱԿ-ում քննարկումներ են ընթանում: Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը, ի՞նչ պետք է հասկանալ դրա տակ: 

-Բայց ինչո՞ւ Սամվել Աբրահամյանից չէք ճշտում...

-Որևովհետև դուք ՀԱԿ համակարգողն եք, և ես կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք ՀԱԿ-ում նման քննարկումներ են ընթանում...

-Դուք, հավանաբար, չեք հետևել Կոնգրեսի հայտարարություններին, որովհետև դրա մասին երկու հայտարարություն է ընդունվել, մեկը հոկտեմբերի 28-ին, մյուսը` նոյեմբերի 25-ին: Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, որտեղ պարզաբանել ենք այդ միտքը: Զարմանում եմ, որ դա ձեզ համար նորություն է: 

-Լավ, ևս մեկ անգամ չե՞ք կրկնի՝ ՀԱԿ-ը ինչ մեխանիզմներ է պատրաստվում կիրառել:

-Ձեզ խորհուրդ եմ տալիս մտնել մեր վեբկայք, նայել այդ հայտարարությունները, այնտեղ ամեն ինչ շարադրված է: 

-Ձեր ասուլիսներից մեկում դուք ասել եք, որ այդ մեխանիզմներից մեկը խորհրդարնում ձայների մեծամասնությունը ստանալով` նախագահին անվստահություն հայտնելն է: Եթե ՀԱԿ-ը խորհրդարանում ձայների մեծամասնությունը չհավաքի, ապա քայլերի ի՞նչ հաջորդականություն եք ծրագրել իրականացնել, ինչպե՞ս է ՀԱԿ-ը պատրաստվում այդ դեպքում հասնել իր նպատակին:

-Դրա պատասխաններն էլ ենք բազմիցս տվել: Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթում այդ մասին էլ է ասվել: Այնպիսի տպավորություն է, որ չեք ծանոթանում այդ տեքստերի հետ: Ես նոր բան չպիտի ասեմ, ամեն ինչ ասվել է:

-Եվս մեկ անգամ չե՞ք կարող կրկնել:

-Բայց ինչի՞ համար, ինչի՞ համար կրկնենք նույն բաները: Պարզ ասվել է, նախագահի ելույթները կարդացեք, այնտեղ գրված է դրա մասին:

Կոնգրեսի համակարգողը, անդրադառնալով հոկտեմբերի 28-ին, հավանաբար ի նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթը, որում իմփիչմենթի վերաբերյալ միայն մի նախադասություն կա. «Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային Ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը», որում, սակայն, ասված չէ, թե ո՞րն է լինելու Կոնգրեսի հաջորդ քայլը, եթե Կոնգրեսին չհաջողվի ապահովել ծանրակշիռ ներկայություն ԱԺ-ում։ Նոյեմբերի 25-ը հիշատակելիս Լևոն Զուրաբյանը կրկին հավանաբար ի նկատի է ունեցել Լևոն Տեր-Պետրեսյանի՝ այդ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հնչած ելույթը, որի ամենաուշագրավ հայտվածը ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների ու դրանց հնարավոր հետևանքների մասին Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքն ու քաղաքագիտական վերլուծությունն է, ինչպես ինքը՝ Տեր-Պետրոսյանն է ասում։ Հայ Ազգային Կոնգրեսը, փաստորեն, ոչ հոկտեմբերի 28-ին, ոչ էլ՝ նոյեմբերի 25-ին հայտարարություններով հանդես չի եկել, իսկ Տեր-Պետրոսյանի ելույթում չկա այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է անելու Կոնգրեսը՝ ԱԺ-ում Սերժ Սարգսյանին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ քանակով մանդատ չստանալու կամ խորհրդարանական այլ ուժերի հետ համագործակցելով այդ անհրաժեշտ քանակը չապահովվելու պարագայում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ)
Ամենադիտված