Մեր նպատակն է՝ ձևավորել սոցիալական արդարության սկզբունքը. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել է Լուրեր.com-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարություններն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էին «Երեխաների և ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» թեմայով համաժողով, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, փոխվարչապետ Ա. Գևորգյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, փոխնախարարներ, ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:
Բացելով համաժողովի աշխատանքը՝ ՀՀ վարչապետը նշեց. «Ընդունելով ինտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարը՝ մենք փոխում ենք մեր երկրի սոցիալական ուղղվածությունը: Սոցիալական անհավասարությունն ունի երկու պատճառ. աշխատանքի բացակայությունը և կրթության անբավարար մակարդակը: Մենք պետք է հնարավորություն տանք մարդուն՝ լուծելու իր աշխատանքի խնդիրը, ապահովելու իր ընտանիքի բարեկեցությունը և վերացնենք կրթություն ստանալու անհավասարությունն ապահովված և անապահով ընտանիքների երեխաների համար»:
ՀՀ ԱՍՀ նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներն ու փորձագետները ներկայացրեցին ինտեգրված սոցիալական ծառայությունների հայեցակարգային մոտեցումները, փորձնական ծրագրի արդյունքները, նոր մոդելի բաղադրիչները: «Այս մի քանի ժամվա ընթացքում բոլորս բավարար գիտելիքներ ձեռք բերեցինք, նաև համոզվեցինք, որ գործընթացը լինելու է բարդ և բազմաշերտ: Մեր նպատակն է՝ ձերբազատվել հնացած մոտեցումներից, բարձրացնել ծախսվող բյուջետային միջոցների արդյունավետությունը, ձևավորել սոցիալական արդարության սկզբունքը: Կոչ եմ անում բոլորիդ՝ համախմբվել, միասին անցնել բարեփոխումների այս փուլը և ձևավորել ձևով ու բովանդակությամբ նոր ծառայություններ»,- նշեց ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը