«էս դարում պատերազմով հարցեր չեն լուծվում»
Բլոգոսֆերա
Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի թեթև բարձրաձայն թվաբանական հաշվարկներ անեմ: Ուրեմն չեչենները մեկ միլիոն էին ու չունենալով արտաքին որևէ պետության աջակցություն Ռուսաստանի դեմ կարողացան պարտիզանական պատերազմ մղել տասը տարուց ավելի:
Ուկրաինացիները քառասուն միլիոն են և ունեն արտաքին աշխարհի մեծ մասի աջակցությունը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում էլ ցույց են տվել, որ իրենք էլ պակաս պարտիզանական կռիվ տվողներ չեն:
Հիմա խնդիրը. քանի տարի է անհրաժեշտ Ռուսաստանին լուծելու Ուկրաինայի հարցը, էն դեպքում, որ դեռ Չեչնիայի հարցն էլ վերջնականապես լուծված չէ:
Ասածս նա է, որ էս դարում պատերազմով հարցեր չեն լուծվում:
Խաղաղությամբ մնաք...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն