Հղի լրագրողը ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից
Ռուսաստան
Թվիթերյան իր էջում հայտնի ռուս լրագրողուհի Կատյա Գորդոնը գրել է, որ իր ամուսինը՝ Սերգեյ Ժորինը, ծեծի է ենթարկել իրեն, ինչի համար ինքն արդեն դիմել է ոստիկանություն։ Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ կան կադրեր նրանց վեճից։ Կատյան պնդում է, որ ամուսինը հարվածել է իր որովայնին։
Գորդոնի և Ժորինի ամուսնալուծությունը ձգձգվում է արդեն երկար ժամանակ։ Մի քանի ամիս առաջ Կատյան դիմում էր ներկայացրել ամուսնալուծվելու նպատակով, սակայն որոշ ժամանակ անց հետ էր վերցրել դիմումը «ԶԱԳՍ»–ից։ Նրա ամուսին Սերգեյ Ժորինը այս քայլը բացատրել էր այն հանգամանքով, որ իրենք տեղեկացել էին հղիության մասին և փորձել էին ամեն ինչ նորից սկսել։ Սակայն, ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացման ընթացքը, համատեղ կյանքն այս զույգի մոտ ուղղակի չի ստացվում, հայտնում է uznayvse.ru կայքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)