Ադամ Լամբերտը ելույթ կունենա աշխարհահռչակ «Queen» խմբի հետ
Աշխարհ
Վերջերս համաշխարհային մամուլը շատ է անդրադարձել Ադամ Լամբերտի և աշխարհահռչակ «Queen» խմբի հնարավոր համագործակցության լուրին, որը մի քանի շաբաթ էր՝ չէր հաստատում կողմերից և ոչ մեկը։ Սակայն, պարզվեց, որ իրականում այդպես էլ կա։
Օրեր առաջ Ադամ Լամբերտը թվիթերյան իր էջում գրել է. «Վերջապես ես կարող եմ հստակ հաստատել. ես հրավերք եմ ստացել «Queen» խմբի հետ երգելու՝ հուլիսի 7-ին՝ Նեվբորտում»։
Նշենք նաև, որ գալիք համերգը խմբի համար խորհրդանշական բնույթ է կրում նաև։ 1986 թվականին հենց Նեվբորտում է խումբը վերջին անգամ հանդես եկել Ֆրեդի Մերկուրիի հետ, հայտնում է muz.ru կայքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ