ՄԱԳԱՏԷ-ն դեռևս մտահոգ է Իրանի միջուկային ծրագրով
Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնում է, որ մասնագետները դեռևս լուրջ մտահոգություններ և կասկածներ ունեն Իրանի միջուկային ծրագրի ռազմական նպատակներ հետապնդելու առումով, հաղորդում է BBC Russian–ը։
ՄԱԳԱՏԷ-ի վերջին հաշվետվության մեջ նշվում է, որ այս շաբաթ Թեհրանում միջազգային փորձագետների և միջուկային հարցերով զբաղվող գիտնականների միջև բանակցությունները հստակություն չեն մտցրել այդ երկրի միջուկային ծրագրի նպատակների առումով։
Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը շարունակում է անտեսել միջազգային փորձագետների մտահոգությունները՝ դրանք անհիմն համարելով։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Թեհրանին կրկին երկկողմ համագործակցության խորացման կոչ է արել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ