Արաբական երկրներն առաջարկել են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված նախագիծ
Մերձավոր Արևելք
Agence France Presse–ի հաղորդմամբ այս մասին են հայտարարել Արաբական երկրների լիգայի անդամ–պետությունների ներկայացուցիչները՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Քաթարում կայացած իրենց հանդիպման ավարտից հետո։ Հանդիպմանը մասնակցել է նաև Սիրիայի պաշտոնական պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի գլխավորությամբ։
Նախագծի համաձայն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը պետք է «կոնկրետ քայլեր ձեռնարկի»՝ Սիրիայում մարդկային զոհերի և ցանկացած ձևի բռնության կանխման համար։ Աղբյուրը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ «քայլեր» են առաջարկվել այդ նախագծում, սակայն հույս է հայտնել, որ դրանց իրականացման դեպքում Սիրիայի նախագահը կխուսափի այն ճակատագրից, որին արժանացել են մյուս արաբական երկրների բռնապետերը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ