«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը` Մոսկվայում
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին գտնվում է Մոսկվայում: Ավելին, նույն աղբյուրների համաձայն այժմ Բաբայանը ապրում է նախկին «Ուկրաինա», այժմ «Radisson Royal Moscow Hotel» հյուրանոցում՝ դելյուքս համարում: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը զանգահարել է Բաբայանի տիկնոջը՝ Իռային, սակայն ապարդյուն. թերթի հարցերին՝ որտեղ է Սամվել Բաբայանը, երբ է վերադառնալու, նա պատասխանել է մեկ բառով՝ «չգիտեմ»: Թերթը հիշեցնում է, որ Սամվել Բաբայանը, Հայաստանի բանկերում գրավ դնելով մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներին, իր նախկին ընկերներից շատերին պատկանող տները, անհետացել է: Ու տևական ժամանակ է՝ որևէ մեկը չի կարողանում գտնել նրան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ