«Երկիր». Ալիկ Սարգսյանն աշխատել է Հովիկ Աբրահամյանի դեմ
Հայկական Մամուլ
Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, ով «ՀայՌուսգազարդ»-ի Արտաշատի մասնաճյուղի ղեկավարն էր, թերթի տեղեկություններով, ընկերական շրջապատում հետաքրքիր հայտարարություններ է արել: Նա առավել հայտնի դարձավ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի հետ ունեցած հաճախակի, երբեմն էլ՝ զինված բախումներով: Թերթի աղբյուրները պնդում են, որ Գազի Հովոն ափսոսանքով խոստովանել է, որ ընկել էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազդեցության տակ և արել այն ամենը, ինչ թելադրել է Սարգսյանը: Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանը իբր Գազի Հովոյին հանգստացրել է՝ ասելով. «Դու քո գործը հանգիստ արա, նախագահը տեղյակ է»: Ստացվում է՝ Ալիկ Սարգսյանը Գազի Հովոյի միջոցով աշխատել է Հովիկ Աբրահամյանի դեմ՝ նրա ազդեցությունը Արտաշատում սահմանափակելու, հնարավոր է՝ նաև քաղաքական դաշտից հեռացնելու համար:
Եթե սրան ավելացնենք, որ Սարգսյանը նաև իր ներդրումն է ունեցել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի պաշտոնանկության և նրա դեմ քրեական գործի հարուցման գործում, նաև օրերս ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հայտարարությունները՝ իր դեմ հետապնդումներում նախկին ոստիկանապետի ունեցած դերի մասին, կունենանք բավական հետաքրքիր պատկեր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ