«Հրապարակ». Զինդատախազի պաշտոնի թեկնածուներ են փնտրում
Հայկական Մամուլ
Երկարատև հիվանդությունից հետո զինդատախազ Գևորգ Կոստանյանը վերջապես վերադարձել է աշխատանքի: Երեկ նա նույնիսկ զեկույցով է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում՝ ցույց տալով, որ կաթվածի մասին խոսակցությունները չափազանցված են, և ինքը միանգամայն աշխատունակ վիճակում է: Սակայն ներիշխանական միջանցքներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ զինդատախազի առողջական խնդիրները լուրջ են և անհամատեղելի գերլարում պահանջող այս պաշտոնի հետ: Ակնհայտ է, որ մինչ բուրգի վերևում որոշել են խնայել երիտասարդ զինդատախազին, որն անշուշտ ուզում է աշխատել, ներքևում սկսվել է այդ պաշտոնի համար նոր թեկնածուների փնտրտուքը: Նշվում Է ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի անունը, ով նախկինում զինդատախազի տեղակալն էր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ