«Հրապարակ». Հարություն Փամբուկյանը խնդիրներ չունի իշխանությունների հետ
Հայկական Մամուլ
Նախօրեին Հայաստան է վերադարձել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ով այլևս չի առաջադրվելու ՀՀԿ ոչ համամասնական, ոչ մեծամասնական ցուցակով: Երեկ թերթի թղթակիցը նրան հարցրել է, թե ինչու չի ուզում պատգամավոր դառնալ, խնդիրնե՞ր ունի իշխանության հետ: «Բացարձակ»,- հայտարարել է Փամբուկյանը: Սակայն Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է Գագիկ Բեգլարյանի նախընտրական շտաբի պետը, ինչո՞ւ է ուզում դուրս գալ քաղաքական դաշտից, Փամբուկյանը պատասխանել է. «Հոգնեցի: Էլ չի ձգում»: Հայտնի է, որ նա իր բիզնեսի մի մասը տարել է Հայաստանից: Հնարավո՞ր է բիզնեսի տեղափոխումն է պատճառը: «Չէ, բացարձակ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ