«Մարդու տգիտության պատճառն ինքնակրթության բացակայությունն է»
Բլոգոսֆերա
Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե մարդ տգետ է, ապա դա այն պատճառով չէ, որ երկիրը երկիր չի, ո՛չ իր ազգային պատկանելիությունը դեր ունի իր տգիտությունում, ո՛չ էլ նրա սոցիալական ծագումը, և նույնիսկ՝ ոչ էլ կրթությունը: Տգիտության պատճառն ինքնակրթության բացակայությունն է:
Որովհետև կրթության հիմքը ո՛չ կրթական լավ համակարգն է, ո՛չ զարգացած պետությունը, ո՛չ էլ աշխատանքի լինել-չլինելը. կրթության հիմքը ինքնակրթությունն է:
Եթե մարդ զգում է դրա պահանջն ու կարիքը, կարևորում է այդ երևույթը՝ ինքնակրթվում է և իրականում շատերից էլ կիրթ դառնում:
Իսկ եթե չի զգում դրա պահանջը՝ հարց է առաջանում, թե ինչի պահանջ է նա ընդհանրապես զգում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու