Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի. Հայկ Մարության (լուսանկար)
Բլոգոսֆերա
Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մենք շարունակում ենք մեր ծրագիրը: Ամեն շաբաթ և կիրակի Քանաքեռում և Հույսի Ավանում տրամադրում ենք մեր համաքաղաքացիներին սնունդ: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկեր Արտակ Գասպարյանին, ում հետ իրականացնում ենք այս ծրագիրը և իհարկե շնորհակալությունս եմ հայտնում եղբորս և իր կնոջը, որոնք առաջին իսկ օրվանից մեզ հետ հավասար աշխատում են այս ծրագրում: Շնորհակալ եմ նաև բոլոր կամավորականներին, ովքեր թողնելով իրենց գործերը մեզ հետ օգնում են մեր համաքաղաքացիներին:
Հ.Գ. Հուսով եմ կգա մի օր Հայաստանում, որ այսպիսի ծրագրերը այլևս պետք չլինեն:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու