«Ժողովուրդ». «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը կրկին ԱԺ–ում
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարությունը ետ կանչելուց հետո մեկ օր անց խորհրդարան է բերել «արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որտեղ կրկին առկա է զինված ուժերն արտակարգ դրության ժամանակ օգտագործելու դրույթը, միան թե այս նախագծում մանրամասնված է, որ բանակը պետք է ներգրավվի առավելապես հատուկ պահպանության օբյեկտների պահպանության գործում և մասնակցի այդ արտակարգ իրավիճակների կանխմանը: Իսկ հատուկ պահպանության օբյեկտներից են ատոմակայանը, նախագահի նստավայրը, Ազգային Ժողովը, դատարանները: Նախագիծը նախատեսում է, որ ԶՈւ-ն կանգնի այն տեխնիկայով, որը նման դեպքերում կկիրառեն ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: ԱԺ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեցին, որ միևնույնն է, այս դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ զինված ուժերի քաղաքական գործընթացներին չներգրավվելու պահանջը երկրի մայր օրենքում իմպերատիվ է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ