«Առավոտ». Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. Էդուարդ Շարմազանով
Հայկական Մամուլ
«Ցանկացած դասական կուսակցություն հասարակության կարծիքը իմանալու երեք ձև ունի՝ անմիջական հանդիպումներ ընտրողների, հասարակության հետ, ինչը մենք անում ենք և արել ենք մշտապես: Այս օրերին մեր կուսակցության նախընտրական ծրագիրը քննարկում ենք հենց մեր հասարակության ներկայացուցիչների հետ: Երկրորդը՝ տարբեր սոցհարցումներ են, և երրորդը՝ բուն ընտրությունները: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այսօր առաջատարը Հանրապետական կուսակցությունն է: Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, բնակչության մեծամասնությունն իր խնդիրների լուծումը կապում է պատասխանատու ուժի հետ, իսկ այդ ուժը մարդիկ տեսնում են ՀՀԿ-ի մեջ: ՏԻՄ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ճնշող մեծամասնությամբ հաղթեցին հանրապետականները: Այս ամենն ի մի բերելով՝ կարող ենք ասել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ