«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին խոսակցությունը լեգենդ է. ԱԱԾ աշխատակից
Հայկական Մամուլ
Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցներից մեկի հետ տարօրինակ դեպք է տեղի ունեցել. Զաքյան փողոցում նրան է մոտեցել մոտ 50 տարեկան մի տղամարդ, ներկայացել որպես ԱԱԾ գնդապետ և ասել, որ շատ կարևոր տեղեկություն ունի հաղորդելու։
Տղամարդն, ի դեպ, ցույց է տվել վկայականը, որի վրա ՀԺ-ի թղթակիցը տեսել է նրա լուսանկարը՝ գնդապետի համազգեստով։ Տղամարդը, սակայն, փակել է անուն–ազգանունի մասը։ ԱԱԾ գնդապետ ներկայացածը, արտասանել է ընդամենը երկու նախադասություն, որոնց իմաստը հետևյալն է. Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին խոսակցությունը լեգենդ է, նրանք գործում են ընդհանուր պլանով, որի նպատակը մեկն է՝ ամայացնել ողջ քաղաքական դաշտը՝ ասպարեզում թողնելով միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն։ Տղամարդը խնդրել է այս ուղերձը փոխանցել հանրությանը։ Զերծ ենք մնում որևէ մեկնաբանությունից։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ