«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ն ու Բաղրամյան 26-ը
Հայկական Մամուլ
Նախագահական նստավայրի ՀԺ-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պարբերական հանդիպումներ է ունենում Սերժ Սարգսյանի հետ՝ Բաղրամյան 26-ում։ Երեկ ՀԺ-ի թղթակիցը ՀՅԴ բյուրոյի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Խաչատրյանին հարցրել է, թե վերջին անգամ երբ է Հրանտ Մարգարյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպել։ Խաչատրյանը պատասխանել է, որ Հրանտ Մարգարյանը, ինչպես նաև ՀՅԴ մյուս ղեկավարները պարբերաբար հանդիպում են թե՛ ՀՀԿ ղեկավարությանը, թե՛ քաղաքական այլ կուսակցությունների ղեկավարների հետ՝ տարբեր քաղաքական օրակարգերով։ ՀՅԴ բյուրոյի խոսնակն ասել է նաև, որ վերջին օրերին Հրանտ Մարգարյանը ճամփորդում էր (եղել է Թեհրանում) և այդ օրերին չէր կարող հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ ՀԺ-ի հարցը, սակայն, վերաբերում էր պարբերական հանդիպումներին ընդհանրապես, և ոչ թե վերջին օրերին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ