Սալեհն ԱՄՆ–ից վերադարձել է Եմեն իր իրավահաջորդի երդման արարողությանը մասնակցելու համար
Աշխարհ
Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհը ծանր վերքերը բուժելու նպատակով ԱՄՆ–ում երեքշաբաթյա բուժումից հետո, վերադարձել է իր երկիր, հաղորդում է BBC Russian–ը։ Նա անցյալ տարվա հունիսին ծանր վիրավորվել էր իր դեմ հարձակում գործելու պատճառով։
Սպասվում է, որ երկուշաբթի Սալեհը կմասնակցի իր իրավահաջորդ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի ինաուգուրացիային։
2011–ի նոյեմբերին Եմենում տասնամսյա հակակառավարական բողոքի ցույցերից հետո Սալեհը համաձայնեց հրաժարական տալ անձեռնմխելիություն ստանալու և քրեական հետապնդումից խուսափելու երաշխիքների պայմանով։ Նա Եմենը նախագահել է ավելի քան 30 տարի։
Հիշեցնենք, որ Եմենի արդեն նախկին փոխնախագահ Հադին անցյալ երեքշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրություններում միակ թեկնածուն է եղել, որը ստացել է ընտրողների 65% ձայները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ