Հայաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել սիրիահայությանը պաշտպանելու համար. Արման Մելիքյան
Բլոգոսֆերա
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ, որ Հայաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել սիրիահայությանը պաշտպանելու համար: Քանի որ ստեղծված իրավիճակում զուտ դիվանագիտական ջանքերը դժվար թե բավարար գտնվեն, ՀՀ իշխանությունները կարող են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին և Սիրիայի դործող իշխանություններին՝ այդ երկրի հայաբնակ շրջաններում ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային, այդ թվում նաև հայկական խաղաղարար ուժեր տեղակայելու առաջարկով, փոխհամաձայնեցնելով այդ ուժերի պետական պատկանելության հարցը սիրիական կողմի հետ: Այստեղ է, որ գործնականում պետք կգա հայկական զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների Աֆղանստանում, Իրաքում և Կոսովոյում ձեռք բերած փորձառությունը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու