«Չորրորդ ինքնիշխանություն». Իրենք ցուցակում չեն լինելու
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե հանրապետական կուսակցությունն իր համամասնական ցուցակում որևէ գործարարի չի ընդգրկելու: Նույն օրը Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը:
«ՉԻ»- Խնդիրը, սակայն, այս ակնհայտորեն իրարամերժ հայտարարությունները չեն: Բոլորն էլ գիտեն, որ Սերժ Սարգսյանն իր հետ «փոխկապակցված անձանց» միջոցով Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկն է (եթե ոչ ամենախոշորը): Խնդիրն այն է, որ օրենքը պատգամավորներին արգելում է զբաղվել գործարարությամբ, բայց գործարարներին չի արգելում դառնալ պատգամավոր (պայմանով, որ ընտրվելուց հետո բիզնեսով զբաղվելը «թարգեն»): Հիմա փաստորեն իշխանությունները խոստովանում են, որ տարիներ շարունակ իրենց պատգամավորները խախտել են օրենքը ու լավ էլ զբաղվել են բիզնեսով, իսկ դա տեղով մեկ կոռուպցիայի «բուն» է:
Ի դեպ, հետաքրքիր է՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը կուսակցության համամասնական ցուցակում չի՞ ընդգրկվելու: Նա, հիշեցնենք, պաշտոնապես տասնյակ բիզնեսների տեր է և «օրինական» միլիոնատեր: Կամ հետաքրքիր է՝ Տիգրան Սարգսյանն ինքը չի՞ լինելու այդ ցուցակում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ