«Ադրբեջանը մենակ է մնացել»
Բլոգոսֆերա
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը մենակ է մնացել: Ահա այսպիսի մտավախություն են հայտնում հարևան երկրի ԶԼՄ-ները՝ կապված Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու փաստի հետ: Բանն այն է, որ նոր աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում բավական դժվար կլինի պահպանել չեզոքություն: Ադրբեջանում արդեն խոսում են այն մասին, որ վաղ թե ուշ երկիրը պետք է կողմնորոշվի, թե որ ռազմաքաղաքական բլոկին է հարելու: Ինչպես այժմ Ադրբեջանում են ասում, Ռուսաստանից Ղարաբաղի վերադարձն ակնկալելը նման է Ազրաիլից (մահվան հրեշտակն իսլամում) կյանք խնդրելուն: Եվ ահա կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանի միակ ճանապարհը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա խորացումն է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն