Սերբիան և Կոսովոն համաձայնվել են համագործակցել
Աշխարհ
Պաշտոնական Բելգրադը Կոսովոյի հետ համաձայնության է եկել տարածաշրջանային համագործակցության և սահմանային անցակետերում համատեղ վերահսկողություն իրականացնելու շուրջ, այն բանից հետո, երբ Եվրոպական միությունը մի քանի օր առաջ որոշում էր կայացրել ԵՄ–ին Սերբիայի անդամակցության վերաբերյալ, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Պրիշտինան հնարավորություն է ստանում շրջանային համաժողովներում առանձին ներկայանալու, թեև պաշտոնական Բելգրադը դեռևս չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։
Սերբիայի իշխանություններն ընդունել են ԵՄ–ի առաջարկը, որ ԵՄ գագաթաժողովների և այլ հանդիպումների ժամանակ Կոսովոյի անվան կողքին աստղանիշ դրվի՝ շեշտելով այդ տարածքի վիճահարույց կարգավիճակը։
Կողմերը նաև պայմանավորվել են համատեղ վերահսկողություն իրականացնել սահմանամերձ շրջաններում, որտեղ հաճախ բախումներ են լինում ՆԱՏՕ-ի խաղաղապահների և սերբերի միջև, որոնք հիմնականում բնակվում են Կոսովոյի հյուսիսային շրջաններում։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել մի երկու ամիս տևած դժվար բանակցությունների արդյունքում։
Հիշեցնենք, որ Կոսովոն Սերբիայի կազմից դուրս եկավ և անկախություն ստացավ 2008–ին։ Այդ որոշմանը հետևեց մոտ 80 երկրների կողմից Կոսովոյի ճանաչման գործընթացը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ