Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է
Աշխարհ
ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է Յոհանեսբուրգի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին հայտնում է lenta.ru–ն։
Մանդելան, ում 93-ամյակը լրացել է անցյալ տարի, տառապում է որովայնային խոցով և համապատասխան բժիշկ-մասնագետների կարիք ունի։
Նշենք, որ Նելսոն Մանդելան ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահն է։ Ռասսայական խտրականությունների ժամանակահատվածում նա ակտիվ պայքար է մղել սպիտակամորթ և սևամորթ բնակչության իրավունքների համար։ Այս պատճառով Մանդելան ձերբակալվել է և բանտում անցկացրել ընդհանուր առմամբ 27 տարի։ Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-1999 թթ.-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ