Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 147-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ՝ Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Եռաբլուր» պանթեոնում ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը