Նելսոն Մանդելային վիրահատեցին. նրա վիճակը կայուն է
Աշխարհ
Բժիշկները վիրահատեցին Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) նախկին նախագահ Նելսոն Մանդելային։ Նրա վիճակը կայուն է, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով ՀԱՀ կառավարության ներկայացուցչի հայտարարությանը։
«Վստահեցնում եմ, որ Մանդելան լավ է և բարձր տրամադրություն ունի»,– հայտարարել է ՀԱՀ կառավարության ներկայացուցիչ Մակ Մահարաջը։ Նրա խոսքերով Մանդելայի կյանքն այլևս վտանգված չէ։ Ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ, երբ պատրաստ կլինեն բժիշկների զեկույցը, հաղորդում է «Ռիա Նովոստին»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Լուրեր.com–ը, 93-ամյա Նելսոն Մանդելան տեղափոխվել էր հիվանդանոց որովայնի շրջանում սուր ցավեր ունենալու պատճառով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ