Եմենի նախագահական պալատի մոտ ավտոմեքենա է պայթել. կա 26 զոհ
Աշխարհ
Եմենի մայրաքաղաք Սանայում՝ նախագահական պալատի մոտ, ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 26 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։ Նախնական տեղեկություններով, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Ղաիդա»-ն։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը եմենյան պառլամենտում տեղի է ունեցել նոր նախագահի՝ Աբդու Ռաբբու Մանսուր Հադիի երդման արարողությունը։
Ավելի վաղ Հյուսիսային Եմենում անջատողական շարժման ներկայացուցիչներն անկարգություններ էին իրականացրել՝ ձգտելով ինքնավարություն և նույնիսկ անկախություն ձեռք բերել Հարավային Եմենից։ Անկարգությունների հետևանքով այս շաբաթ երկրի տարբեր մասերում զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ տասնամյա երեխա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ