Կրեմլը վրդովված է Թունիսի նախագահի հայտարարություններից
Մերձավոր Արևելք
Կրեմլում Թունիսի նախագահ Մոնսեֆ ալ-Մարզուկիին առաջարկում են հանդես չգալ Ռուսաստանի անունից։ Բանն այն է, որ Թունիսի նախագահն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ պատսպարվել Ռուսաստանում։
Ալ-Մարզուկին «Սիրիայի բարեկամներ» համաժողովին նաև առաջարկել է իրավաբանական անձեռնմխելիություն տրամադրել Ասադին, նրա ընտանիքի անդամներին և Սիրիայի իշխող ռեժիմի ներկայացուցիչներին։
Պաշտոնական Մոսկվային ակնհայտորեն նյարդայնացրել են Թունիսի նախագահի այս առաջարկները։ Հիշեցնենք, որ Մոսկվան դեմ է արտահայտվում Բաշար Ասադի պաշտոնանկությանը։
Հիշեցնենք նաև, որ «Սիրիայի բարեկամներ» համաժողովը տեղի է ունեցել Թունիսում։ Դրան մասնակցել է ավելի քան 60 երկրի ներկայացուցիչ։ Հանդիպման գլխավոր նպատակը Բաշար Ասադի ռեժիմի վրա ճնշումներ գործադրելն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ