ԱՄՆ–ի Արիզոնա նահանգում ձերբակալվել են 70 նարկոդիլերներ
ԱՄՆ
Արիզոնայի ոստիկանության ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ձերբակալել են թմրանյութերի առևտրի մեջ կասկածվող 70 նարկոդլիրների։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով անանուն պաշտոնական աղբյուրներին։
Ձերբակալվածների թվում են ԱՄՆ և Մեքսիկայի քաղաքացիներ, ովքեր համագործակցել են Մեքսիկայում գտնվող «Sinaloa» կոչվող նարկոկարտելի հետ։ Ըստ մի շարք ամերիկացի փորձագետների ԱՄՆ մաքսանենգ ճանապարհով ներկուծվող թմրանյութերի 65%–ը մատակարարվել է հենց այս նարկոկարտելի կողմից։ Ըստ գործակալության անանուն աղբյուրի՝ սա շատ լավ կազմակերպված համակարգ է եղել, որը Մեքսիկայից մինչև Արիզոնա թմրանյութի փոխադրումներն իրականացրել է ավտոմեքենաներով, ինքնաթիռներով, ինչպես նաև գաղտնի փորված թունելներով։ Ըստ նախնական գնահատականների թմրանյութերի վաճառքի շրջանառությունը կազմում է միլիարդավոր դոլարներ։ Ոստիկանության մասշտաբային գործողությունների արդյունքում, որը տևել է 17 ամիս, հաջողվել է առգրավել մեծ քանակությամբ թմրանյութեր, զենք–զինամթերք, կանխիկ գումար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)