Սիրիայում շաբաթ օրը զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Մերձավոր Արևելք
Սիրիայում շաբաթ օրը սպանված քաղաքացիների թիվը գերազանցել է 100-ը, հաղորդում է Al Arabiya-ն։
Իշխանությունները ողջ օրվա ընթացքում կրակ են արձակել ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող տարածքների ուղղությամբ։
Զոհերը հիմնականում եղել են Հոմս և Հալեպ քաղաքներում։ Հոմսում ընդդիմադիրների վրա կրակ են արձակել զինվորականները, իսկ Հալեպում՝ ոստիկանները։
Հիշեցնենք, որ ուբաթ օրն, ըստ արևմտյան մամուլի, Հոմսում զոհերի թիվը եղել է 103։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ