Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու 

Հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը նոր հայտնագործություն է արել

Աշխարհ

Հայկական աստղագիտական ընկերությունը հաղորդագրությունց է տարածել աստղագետ Գարիկ Իսրայելյանի նոր հայտնագործության մասին։ Հաղորդագրությունում ասված է.

«Միջազգային գիտական խումբը, որի կազմում է հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը, հայտնաբերել է, որ երկրանման մոլորակների քիմիական կառուցվածքը կարող է խիստ տարբերվել երկրայինից: Այս փաստը կարող է կտրուկ ազդեցություն ունենալ երկրանման մոլորակների վրա կենսոլորտի և կյանքի առկայության և կազմավորման գործում:

Հետազոտական խմբի կազմում են Ջեյդ Կարտեր-Բոնդը և Դեյվիդ Օ’Բրայենը (Մոլորակային հետազոտությունների ինստիտուտ, Արիզոնա, ԱՄՆ), Էլիսա Դելգադո Մենան և Նունու Սանտուշը (Պորտուի համալսարան, Պորտուգալիա), Գարիկ Իսրայելյանը և Ջոնայ Գոնսալես Էրնանդեսը (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ): Ամբողջական արդյունքները կհրապարակվեն 2012 թ. մարտի 1-ին Science Daily ամերիկյան հեղինակավոր ամսագրում:

Մոլորակների մայր աստղերի լուսոլորտների բաղադրության ուսումնասիրությունը մի բանալի է, որ թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են ձևավորվում նախամոլորակները, ինչպես նաև թե որ նախամոլորակային ամպերից են առաջանում մոլորակներ և որոնցից' ոչ: Այս ուսումնասիրությունները, որոնք կարևոր հետևանքներ կունենան հսկա մոլորակների էվոլյուցիայի և ձևավորման մոդելների համար, նաև մեզ օգնում են հետազոտել արտարեգակնային մոլորակների ներքին և մթնոլորտային կառուցվածքը և բաղադրությունը:

Տեսական ուսումնասիրությունները վկայում են, որ C/O և Mg/Si քիմիական տարրերի բաղադրության առավել կարևոր հարաբերակցություններն են երկրային մոլորակների հանքաբանությունը որոշելու համար և նրանք կարող են մեզ տեղեկություններ տալ այդ մոլորակների բաղադրության վերաբերյալ: C/O հարաբերակցությունը վերահսկում Si-ի տարածվածությունը կարբիդի և օքսիդային տեսակների մեջ, մինչդեռ Mg/Si-ը տեղեկատվություն է տալիս սիլիկատային հանքաբանության մասին: 2010թ. Բոնդը և այլոք իրականացրին մոլորակի ձևավորման առաջին թվային սիմուլյացիաները, որտեղ նախամոլորակային ամպի քիմիական բաղադրությունը ընդունված էր որպես մուտքագրման պարամետր: Արդյունքում գտնվեց, որ երկրային մոլորակներն առաջանում են ամենատարբեր քիմիական բաղադրության սիմուլյացիաներում, այնպես որ դրանք կարող են Երկրից շատ տարբեր լինել:

Դելգադո Մենան և այլոք (2010) իրականացրել են HARPS սպեկտրագրով ստացված բարձր որակի համասեռ ընտրանքից վերցրած մոլորակներ ունեցող 61 և մոլորակներ չունեցող 270 աստղերի C, O, Mg և Si բաղադրությունների առաջին մանրամասն և ամբողջական ուսումնասիրությունը: Նրանք գտան արեգակնայինից խիստ տարբերվող հանքաբանական հարաբերակցություններ, դրանով ցույց տալով, որ գոյություն ունեն ամենատարբեր մոլորակային համակարգեր, որոնք նման չեն Արեգակնային համակարգին: Մոլորակներ ունեցող շատ աստղեր ունեն Mg/Si-ի 1-ից ցածր արժեք, ուստի նրանց մոլորակները պետք է ունենան Si-ի մեծ քանակություն այնպիսի նյութեր ստեղծելու համար, ինչպիսին է MgSiO3: Բաղադրության այսպիսի տեսակը կարող է կարևոր հետևանքներ ունենալ այնպիսի մոլորակային գործընթացների համար, ինչպիսիք են շերտերի տեկտոնիկան, մթնոլորտային բաղադրությունը և հրաբուխների առկայությունը:

«Տիեզերքում կարող են լինել միլիարդավոր երկրանման մոլորակներ, բայց նրանց ճնշող մեծամասնությունը կարող է ունենալ միանգամայն այլ ներքին և մթնոլորտային կառուցվածք: Մոլորակների կազմավորումը քիմիապես ոչ արեգակնային միջավայրում (ինչը շատ տարածված է Տիեզերքում) կարող է հանգեցնել տարօրինակ աշխարհների ձևավորմանը, Երկրից շատ տարբեր: Ռադիոակտիվ և որոշ հրակայուն տարրերի (հատկապես Si) քանակությունը կարող է արմատական ազդեցություն ունենալ մոլորակային գործընթացների վրա, ինչպիսիք են շերտերի տեկտոնիկան և հրաբխային ակտիվությունը», – եզրակացնում է Գարիկ Իսրայելյանը:

Վերջին թվային սիմուլյացիաները ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ գոյություն ունի արտարեգակնային երկրանման մոլորակների ամենատարբեր քիմիական բաղադրություն: Այն մոլորակները, որոնց առաջացումը սիմուլացվել է Mg/Si-ի 1-ից փոքր արժեք ունեցող աստղերի շուրջ, ստացվել են Mg-ի պակասությամբ (Երկրի համեմատ)' բաղկացած սիլիկատային տեսակներից, ինչպիսիք են պիրոքսենը և դաշտային շպատների տարբեր տեսակները: Մոլորակային ածխածնային բաղադրությունները նույնպես տարբերվում են մայր աստղերի C/O հարաբերակցության համաձայն: Կանխատեսված բաղադրությունները համապատասխանում են աղտոտված սպիտակ թզուկների դիտումներին (որոնք ակրեցիայի են ենթարկել իրենց ներքին մոլորակները կարմիր հսկայի նախորդող փուլի ընթացքում):

«Մոլորակներ ունեցող հայտնի մայրական աստղերի C/O և Mg/Si առանցքային հարաբերակցությունների դիտվող տատանումները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ գոյություն ունի արտարեգակնային երկրանման մոլորակների քիմիական բաղադրության լայն տեսականի' համեմատաբար «երկրանման» մոլորակներից մինչև այնպիսիք, որոնց մոտ գերակշռում է ածխածինը, օրինակ գրաֆիտի և կարբիդի փուլերում (օրինակ SiC, TiC)», – ընդգծում է Դելգադո Մենան:

Այս աշխատանքում օգտագործվել են Դելգադո Մենայի և այլոց (2010) արդյունքները, քանի որ դրանք առաջինն էին, որտեղ որոշվել էին բոլոր անհրաժեշտ տարրերի բաղադրությունները ամբողջապես ներքին համաձայնեցված ձևով' օգտագործելով բարձրորակ սպեկտրներ և նույնական մոտեցում բոլոր աստղերի և տարրերի համար, ինչպես մայրական, այնպես էլ ոչ մայրական աստղերի մեծ ընտրանքի համար:

Քիմիական և դինամիկ սիմուլյացիաները զուգորդվել են' ենթադրելով, որ յուրաքանչյուր սաղմ պահպանում է իր ձևավորման վայրի բաղադրությունը և նույնը ներդնում է սիմուլացված երկրային մոլորակում: Ամենաներքին երկրային մոլորակները (որոնք գտնվում են մայր աստղից 0.5 ա.մ.-ից մոտ) պարունակում են Al և Ca հրակայուն տարրերի զգալի քանակություն (մոլորակի զանգվածի ~47%-ը): Մայր աստղից 0.5 ա.մ.-ից այն կողմ ձևավորվող մոլորակները հեռավորության աճման հետ պարունակում են ավելի ու ավելի պակաս Al և Ca: Մի մոլորակային համակարգ' 55 Cnc, ունի 1-ից մեծ C/O հարաբերակցություն (C/O = 1.12): Այս համակարգը առաջացրել է ածխածնով հարուստ «երկրանման» մոլորակներ: Այս աշխատանքում դիտարկված բոլոր երկրային մոլորակներն ունեն բաղադրություններ, որտեղ գերակշռում են O, Fe, Mg և Si, և այս տարրեի մեծ մասը առաքվում է սիլիկատների կամ մետաղների (երկաթի դեպքում) տեսքով: Սակայն C/O0.8 (55Cnc) բաղադրությամբ համակարգերում կազմավորվող մոլորակների միջև կարևոր տարբերություններ են գտնվել:

«Մենք ինտենսիվ աշխատում ենք քիմիական բաղադրության չափման սխալների նվազեցման և տեսական մոդելների և թվային սիմուլյացիաների արդյունքներն ավելի հուսալի դարձնելու ուղղությամբ», – մեկնաբանում է Գոնսալես Էռնանդեսը, – «շատ աշխատանք կա անելու»:

Հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը 1987-ին ավարտել է ԵՊՀ և աշխատել ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում: 1992-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: Այնուհետև աշխատակցել է մի շարք երկրների աստղագիտական կենտրոններում և 2000-ից հանդիսանում է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի «Աստղային քիմիական բաղադրություններ» նախագծի ղեկավարը: Նա շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորի և պորտուգալացի աստղաֆիզիկոս Նունու Սանտուշի հետ միասին հանդիսանում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին' 2010 թ., դափնեկիրներից մեկը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Ամենադիտված