«Հարցեր նրանց, ովքեր քննադատում են Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի բանաձևի վերաբերյալ»
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Նրանք, ովքեր քննադատում են Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի բանաձևի վերաբերյալ, պատասխան եք, խնդրում եմ երեք հարցի.
1.Ինչպե՞ս է Ուկրաինան քվերակել 6 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական բանաձևի վերաբերյալ:
2.Ինչպե՞ս կարող էր Հայաստանը դեմ չլինել մի բանաձևի, որն սկզբունքորեն մերժում է ինքնորոշման իրավունքը:
3.Ինչո՞ւ Հայաստանը չպետք է աջակցեր իր դաշնակցին, եթե վերջինս դրա կարիքն ուներ:
Այնուամենայնիվ, մենք վճռական ենք զարգացնել գործընկերային հարաբերությունները Ուկրաինայի բարեկամ ժողովրդի և պետության հետ, որոնց հետ կապված ենք դարավոր եղբայրությամբ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու