Թուրքիայում ՏԻՄ ընտրություններում հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է իր կուսակցությունը՝ «Արդարության և զարգացման կուսակցությունը»: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունենցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ Էրդողանի կուսակցությունը հավաքել է ձայների 45%-ը՝ իսկ ընդդիմադիր «Ժողովրդական-հանրապետական կուսակցությունը»՝ 29%-ը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին ՏԻՄ ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի համար:
Հիշեցնենք, որ տեղական ընտրություների բնույթն այս անգամ խիստ տարբերվում է նախորդներից. ընտրությունները տեղականից վերածվում են համընդհանուր ընտրությունների և ստանում են հանրաքվեի բնույթ: Նպատակը 2014 թվականին` Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների նախօրեին քաղաքական ուժերի հարաբերակցության պարզաբանումն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)