Վազգեն Սաֆարյան.Որքան հարկային ճնշումը մեծանում է, այնքան հարկային դաշտը փոքրանում է
Տնտեսություն
Կառավարությունն ԱԺ է ներկայացրել բյուջեի նախագիծը, որի ուղղվածությունը սոցիալական է։ Ներկայացրած հարկային նոր փաթեթը, հնարավորություն կտա 101 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ հավաքագրել: Այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Խոսելով 2012 թվականի պետական բյուջեյի և հարկային բարեփոխումների մասին՝ վերջինս ընդգծեց. «Ցանկացած հարկային փոփոխություն չի կարելի ընդունել տարին սկսելուց մի քանի ամիս առաջ, դրա համար պետք է առնվազն կես տարի, որպեսզի տնտեսվարողները դրան պատրաստվեն»,- ասաց Վ. Սաֆարյանը: Նա նշեց, որ, ըստ նախնական տվյալների, նախատեսվում է, մասնավորապես, սոցվճարների փոփոխություն նվազագույն չափը՝ 7000-ը, կփոխարինվի 9000 դրամով: Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ այս փոփոխությունները տնտեսվարող սուբյեկտների մոտ լարվածություն կառաջացնի և կհանգեցնի նաև ստվերի աճին:
Ամփոփելով իր դիտարկումը՝ Վ.Սաֆարյանը նշեց. «Այս ամենը լավ օրից չէ, որ այսպես է: Մենք մտածում ենք, որ դա ոչ թե կփոքրացնի ստվերային տնտեսությունը, այլ նոր ստվեր կառաջացնի, ինչն ուղղակիորեն կազդի փոքր ու միջին բիզնեսի վրա: Կա պարզ տրամաբանություն՝ որքան հարկային ճնշումը մեծանում է, այնքան հարկային դաշտը փոքրանում»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում