Երգչուհի Շերը Twiterr-ում գրառում է թողել Քեսաբի առնչությամբ
Բլոգոսֆերա
Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով Twitter-ի իր միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետևորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին' խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: «Խնդրում եմ պարզեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Քեսաբում: Անմեղ քրիստոնյաներին, հայերին թուրքերը սպանում են»,-գրել է երգչուհին:
Քեսաբի դեպքերը մեծ արձագանք են ստացել տարբեր սոցիալական ցանցերում: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղում միջազգային հանրությանը' ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Կոչերից անմասն չի մնացել նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ, ազգությամբ թուրք Նուրի Շահինը, ով Facebook սոցիալական ցանցում տեղադրել է Քեսաբի փրկության համար ամենատարածված հեշթեգը'#SaveKessab:
Հայկական ծագումով ամերիկացի շոումեն, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն էլ թվիթերյան միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google-ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու