Սաուդյան թագավորը հայտնել է «արաբական գարնան» մեղավորի անունը
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալան ուղերձով դիմել է իր ժողովրդին՝ հայտարարելով, որ «գաղտնի ձեռքերը» կազմակերպեցին ապստամբությունների և ընդվզումների մի ալիք, որը հատնի է իբրև «արաբական գարուն» և որ այդ իրադարձություններն ուղղված են «արաբների ու իսլամի դեմ»: Միապետն ուղիղ չի ասել, թե ում «ձեռքերի» մասին է խոսքը, սակայն սաուդյան պաշտոնական ավանդական քարոզչական դաշտում դրա տակ ի նկատի են ունենում Իրանը:
Հիշեցնենք, որ 2011-ի սկզբից աֆրիկյան մի շարք երկրներում ապստամբություններ տեղի ունեցան ընդդեմ իշխող վարչակարգերի, ինչի արդյունքում փոխվեց իշխանությունը Թունիսում և Եգրտոսում: Ժողովրդական հուզումներ տեղի ունեցան նաև Եմենում, Բահրեյնում և այլ երկրներում: Փետրվարի կեսերից Լիբիայում սկիզբ առան զանգվածային ցույցեր, որոնք հետագայում վերաճեցին զինված հակամարտության: Այս պահին լարված է իրավիճակը Սիրիայում, որտեղ նախորդ տարվա մարտից մինչ օրս զոհվել է ավելի քան 6 հազար մարդ, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ