«Լուրջ-լուրջ քննարկում ենք այդ անհեթեթ ռեֆորմ կոչվածը»
Բլոգոսֆերա
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտեմ ինչ ասել իշխանություններին։ Մի կողմից, այս անհեթեթ կուտակային համակարգը. մեզանից 45 տարով փող են տանում։ Ասում են դուք չեք հասկանում, ձեզ նորմալ ծերություն է պետք և մենք ապահովագրում ենք ձեր ծերությունը։ Սահմանադրական դատարանով, բանով լուրջ լուրջ քննարկում ենք այդ անհեթեթ ռեֆորմ կոչվածը։ Մյուս կողմից էլ այս փոթորիկն ու ձնաբուքը։ Խեղճ գյուղացիներ։ Բայց ինչո՞ւ խեղճ։ Ապահովագրող եք գյուղացիներին ապահովագրեիք։ Ի՞նչու եք նրանց հասցնում այս վիճակին։ Դա չեք անում, որովհետև այդտեղ թռցնելու փող չկա։ Համ էլ, միևնննույնն է, ցուրտն ու կարկուտը կապ չունեն. գյուղատնտեսությունը ձեր թվերով աճելու է։ Հլա վաղն էլ գյուղացիներին «կօգնեք»՝ բանկերին փող կտաք»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու